211652_close_icon
views-count1270 դիտում article-date 18:31 05-02-2026

Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար

«Վերին Լարս» անցակետով Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը բացվել է մարդատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

Ինչպես հայտնի է, անցակետ տանող ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել էր փետրվարի 2-ին։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար»,- ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր