Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2026 թվականի փետրվարի 20-ն է․ ՊԵԿ-ը հիշեցնում է
Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հիշեցնում է, որ հատուկ հարկման համակարգերում 2026 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետը 2026 թվականի փետրվարի 20-ն է: Նշված ժամկետը սահմանված է շրջանառության հարկով հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ, իսկ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածներով։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ կայքից։
Հարկման համակարգի ընտրության հետ կապված խնդիրներից զերծ մնալու նպատակով 2026 թվականի հունվարի 1-ից հատուկ հարկման համակարգում գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող հարկ վճարողներին Կոմիտեն առաջարկում է համապատասխան հայտարարությունը ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում, բացառապես էլեկտրոնային եղանակով, Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով: Իսկ նոր ստեղծված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը համապատասխան հայտարարությունը պետք է ներկայացնեն պետական գրանցում ստանալուց կամ հաշվառվելուց հետո 20 օրվա ընթացքում:
Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգերում գործելու առումով սահմանափակումները սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխանաբար 254-րդ և 267-րդ հոդվածներում։ Կոմիտեն նաև հիշեցնում է, որ միկրոձեռնարկատիրության համակարգին առնչվող առանձին հարցերի վերաբերյալ իրազեկումներին հարկ վճարողները կարող են ծանոթանալ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերաբերյալ իրազեկման թերթիկում։