211652_close_icon

Հայկական դրամը ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվել է. Մարտին Գալստյան

views-count769 դիտում article-date 17:26 03-02-2026
ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվել է։ Այդ մասին, այսօր՝ փետրվարի 3–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Մեր հիմնական ներմուծման շուկաներից է Ռուսաստանը, այստեղ կա ռուսական ռուբլու արժևորում և կա բարձր գնաճ, քան մեզ մոտ։ Այսինքն` ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ իրական արտահայտությամբ արժեզրկվել է»,– մանրամասնեց Գալստյանը։

Նշենք, որ այսօր հայաստանյան փոխանակման կետերում ռուսական ռուբլի հնարավոր է ձեռք բերել 4.93 դրամով, մինչդեռ 2025 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է 4.82 դրամ։

Նմանատիպ նյութեր