ՀՀ դրամը շարունակում է արժեզրկվել․ ՀԺ
«Հայկական ժամանակ»֊ը գրում է. «ՀՀ դրամը շարունակում է արժեզրկվել, և ՀՀ Կենտրոնական բանկն էլ շարունակում է դրամի արժեզրկումը կանխելու նպատակով արտարժութային ինտերվենցիաներ իրականացնել։ Երեկ մեկ դոլարի գինը ֆոնդային բորսայում կազմել է 415 դրամ 15 լումա, անցած ուրբաթ օրվա 414 դրամ 80 լումայի դիմաց։
Դատելով իրականացված գործարքների ծավալից՝ ավելի քան 8 մլն դոլար, կարելի է պնդել, որ դա ԿԲ-ի ներարկած կանխիկ արտարժույթն է։ Այս տարվա փետրվարի սկզբից ԿԲ-ն արդեն ավելի քան 100 մլն դոլար է նետել շուկա՝ դրամի արժեզրկումը կանխելու համար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։