«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձ հաճախորդներին մատուցվող ծառայությունների սակագներում կատարվել են փոփոխություններ
Հարգելի հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձ հաճախորդներին մատուցվող ծառայությունների սակագներում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն 17.02.2026թ.-ից:
1. Դադարեցվում է Բանկի բանկոմատներից քարտից քարտ փոխանցման ծառայությունը։ Քարտից քարտ փոխանցումները կարող եք ավելի արագ իրականացնել AMIO Mobile հավելվածի միջոցով։
2. Փոփոխվում է քարտային գործարքների համար սահմանված SMS ծանուցումների սակագինը: Անվճար SMS ծանուցումները պահպանվում են միայն փաթեթների շրջանակում, իսկ մնացած բոլոր քարտերի համար սահմանվում է նոր սակագին՝ 15 ՀՀ դրամ յուրաքանչյուր SMS-ի համար:
Թոշակային, ՀՀ ոչ ռեզիդենտ հաճախորդների և թվային քարտերի համար գործող սակագները մնում են անփոփոխ։
AMIO Mobile հավելվածը ներբեռնելու և գրանցվելու համար կարող եք անցնել հղմամբ:
Անվճար SMS ծանուցումներից և այլ առավելություններից օգտվելու համար միացեք մեր փաթեթներին:
Մինչև 17․02․2026թ.-ը գործող սակագներ.
· ՀՀ ռեզիդենտ հաճախորդների սակագներ
· ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող հաճախորդների սակագներ
17․02․2026թ.-ից գործող սակագներ.

Հարցերի դեպքում կարող եք գրել Ձեր Ամիօ ընկերոջը amiobank.am կայքից կամ ուղարկել էլ. նամակ [email protected] հասցեին։
Շնորհակալություն «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ