Ապրիլից Հայկական ատոմակայանը մեծ հավանականությամբ 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից. ՏԿԵ նախարար
Ապրիլից, մեծ հավանականությամբ, Հայկական ատոմակայանը 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից, բայց նաև, հաշվի առնելով այլ հզորությունների գոյություն ունենալը, որոնք մենք օգտագործում ենք ոչ ամբողջական ծավալով, մեր էներգետիկ համակարգում խնդիրներ և պրոբլեմներ չեն առաջանա: Այդ մասին նախարարության՝ 2025 թվականի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Ըստ նախարարի՝ 5 ամիսը երկար ժամկետ է, բայց անսովոր երկար չէ, դա պլանավորված երկար ժամկետ է, և տարվա ընթացքում լինում են կարճ վերանորոգման աշխատանքներ, մոտավորապես 1 ամսից մինչև 40 օր տևողությամբ, և որոշակի պարբերականությունը մեկ լինում են պլանավորված երկար դադարներ:
«Շուրջ 1100 մեգավատտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ կան միացված արևային ցանցին, ինչն էականորեն մեծ է: Նախորդ տարվա մեր արտադրած էներգիայի շուրջ 15 տոկոսն արտադրվել է այդ կայանների կողմից (մի փոքր ավելի պակաս, քան 15 տոկոսը): Իհարկե, դրանք մեզ հնարավորություն կտան պահել [էներգահամակարգը] անխափան վիճակում: Որպես այդպիսին՝ սա պլանավորված գործողություն է, որը մենք իրականացնում ենք շահագործման ժամկետի երկարացման համար որոշակի ժամկետը մեկ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան գծին, ապա նախարարը հույս հայտնեց, որ 2026-ին գծի կառուցումը կավարտվի, և այն կմիանա Հայաստանի էներգետկ համակարգին՝ այդպիսով հնարավորություն տալով ավելի մեծ ծավալի էլեկտրաէներգիա արտահանել Իրանի Իսլամական Հանրապետություն: