211652_close_icon

Եվս 2 արքեպիսկոպոսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

views-count1108 դիտում article-date 21:20 31-01-2026
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Հիշեցնենք, որ այսօր ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ՔԿ-ն իբրև մեղադրյալ է ներգրավվել քրեական գործում և տվել ստորագրություն չհեռանալու մասին։ Այսպես իշխանությունները խոչընդոտում են, որպեսզի ազդեցիկ հոգևորականները չմեկնեն Ավստրիա ու չմասնակցեն Եպիսկոպոսաց ժողովին։ Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

Հաղորդվում է, որ Հովնան սրբազանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: Գործը կապված է Մասյացոտնի թեմի առաջնորդին  կարգալույծ անելու Գերագույն Խորհրդի որոշման հետ։ Սրբազանները հրավիրվել են Քննչական կոմիտե մեղադրյալի կարգավիճակով։

Նմանատիպ նյութեր