Տասներեքամյա դեռահասը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով
Ըստ Agência Brasil լրատվական գործակալության՝ տասներեքամյա Դեյվեսոն Ռոչա Դանտասը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով Բրազիլիայի ափերի մոտ։
Ըստ տեղեկությունների՝ նա ընկերների հետ լողալիս է եղել Պերնամբուկոյի Օլինդա քաղաքի լողափերից մեկում, երբ նրան կծել է շնաձուկը։ Նրան ափ են դուրս բերել և առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել. նրան տեղափոխել են հիվանդանոց՝ առանց կյանքի նշանների։ Ըստ Ռոչա Դանտասին փրկել փորձող բժշկի՝ նա մահացել է արյունահոսությունից։
Նշվում է, որ այն տարածաշրջանը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, հայտնի է շնաձկների հարձակումներով։ 1992 թվականից ի վեր գրանցվել է 82 հարձակում, որոնցից 27-ը մահվան ելքով են ավարտվել։