Ֆլորիդայում ձերբակալել են տղամարդուն շնաձկան վրա հարձակման համար
Ֆլորիդայի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա որոշել է վրեժ լուծել շնաձկանից՝ դանակով հարձակվելով նրա վրա։ Այս մասին հաղորդում է New York Post-ը:
Ըստ աղբյուրի, շնաձուկը գողացել է 26-ամյա Զեյն Գարեթի որսը, երբ նա ձկնորսություն էր անում: Զայրացած տղամարդը որոշել է «դաս տալ գիշատչին»: Նա հույս ունեցել, որ մեկ շնաձկան նկատմամբ «հաշվեհարդարը», կօգնի վախեցնել մյուս շնաձկներին, որոնք նույնպես փորձում էին բռնել իր որսը:
«Նա խոստովանեց, որ «վրեժխնդրությունից» դրդված՝ շնաձկանը մի քանի անգամ դանակահարել է», - ասվում է հրատարակության մեջ:
Նշվում է, որ ձկների և վայրի բնության պահպանության հանձնաժողովը ամերիկացուն մեղադրել է կենդանիների նկատմամբ դաժանության մեջ: Բացի այդ, Գարեթը չի ունեցել նավը շահագործելու համար անհրաժեշտ լիցենզիան: