211652_close_icon

Արմեն Դուլյան․ «Դու կորած ես այն օրվանից, երբ հայտնվեցիր այստեղ՝ Ամերիկայում»․ aravot.am

views-count1249 դիտում article-date 10:57 30-01-2026
Aravot.am-ը գրում է․ Ռադիոակնարկն «Ազատությունով» հեռարձակվել է 1998 թվականի վերջին-1999-ի սկզբին, կամ՝ 1999 թվականի վերջին-2000-ի սկզբին։ Հնչում են հատվածներ Խաչատուր Մելիքյանի հեղինակային երգերից, որոնք կատարում է Թաթուլ Ղարիբջանյանը (Արմենի մտերիմ դասընկերն է նաև)։ Աուդիո ժապավենի վրա նյութը ձայնագրված է օրվա եթերից՝ հաղորդումը վարողի (մոդերատորի) նախորդող և հաջորդող խոսքի հետ։ Ռեպորտաժի ձայնային տարբերակը վերցված է շատ վաղուցվա աուդիո ժապավենից, որի որակը թվայնացնելուց առաջ արդեն բավական տուժել էր։

Օրվա մոդերատոր Արմեն Դիլանյան,- Կարծում եմ, որ չեմ սխալվի, եթե ասեմ, որ մեզանից շատերը չեն եղել Ամերիկայում. նկատի ունեմ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Շատերիս համար այն մնում է հեռավոր հրաշք, անհասկանալի և հրապուրիչ մի երկիր, որտեղ «յուղ ու բրինձ են բաժանում»։ Ու վերադարձողին միշտ հարցնում ենք՝ հը՛, դե պատմի՛ր՝ լսենք ինչ կա։ Ահա և մեկի բախտն էլ բերեց. այս անգամ Ամերիկան իր աչքերով տեսավ մեր Արմեն Դուլյանը։ Իսկ նա էլ, հո գիտեք՝ այնպես կպատմի, որ ձեզ կթվա, թե դուք էլ եք եղել։

* * *

Արմեն Դուլյանի ռադիոակնարկը.

Երգից հատված,- Ես կգնամ իմ երկիր, Սիրտս այնտեղ եմ թողել, Ես կգրկեմ ընկերոջս ամուր, Կասեմ՝ սա հրաշք է արդեն։

Ծովերից զրկված հայերը ծով շատ էին սիրում, այդ պատճառով էլ ի վերջո բնակություն հաստատեցին ամենամեծ օվկիանոսի ափին՝ Կալիֆոռնիայում։ Իսկ օվկիանոսն այնտեղ խաղաղ է, բայց շատ սառը։ Նույնիսկ ամռանը քչերն են լողանում։ Գերադասում են հանգստանալ Ամերիկայի մյուս կողմում՝ Ֆլորիդայում, Ատլանտյան օվկիանոսի տաք ափին։

Հայերը նաև ամերիկյան կինոն էին շատ սիրում։ Երևի այդ պատճառով էլ հավաքվել են Հոլիվուդում և նրա շրջակայքում։

Ինչպես նկատել է Հայաստանի նախկին ղեկավարներից մեկը, հայերը հատկապես արտասահմանում սիրում են նարինջ ըմբոշխնել։ Այդ պատճառով էլ հաստատվեցին այնտեղ, որտեղ կլոր տարին կարելի է նարինջ ուտել, այն էլ՝ քո սեփական բակում աճեցրած նարինջը։ Իսկ ընդհանրապես, լոսանջելեսյան բակի բուսականությունն, իհարկե, եզակի է. նույն տարածքում ընդամենը մի քանի քառակուսի մետրի վրա կողք-կողքի համերաշխ աճում են մեքսիկական փշոտ կակտուսը, ռուսաստանյան կեչին, արևադարձային արմավենին և այն վարդը, որը գարնանը բացվում է նաև Երևանի փողոցներում ու պուրակներում։ Եվ սա դեռ բավական չէ, այս տարօրինակ բազմազանության կողքին լոսանջելեսցիները այս օրերին բակում նաև տոնածառ են դնում։ Դուք երբևէ տեսե՞լ եք զարդարված տոնածառ կակտուսի ու արմավենու հարևանությամբ ու կողքին էլ կիզիչ արևի տակ տանջվող Ձմեռ պապին՝ քուրքը հագին։ Գնացե՛ք Լոս Անջելես, և վե՛րջ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր