211652_close_icon

Թրամփը կոչ է արել Պուտինին զերծ մնալ Կիևի և այլ քաղաքների վրա հարվածներից

views-count1480 դիտում article-date 22:01 29-01-2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ անձամբ խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չհարձակվել Կիևի և  ուկրաինական մի շարք այլ քաղաքների վրա։

«Ես անձամբ խնդրեցի նախագահ Պուտինին այս անսովոր ցրտի ժամանակ մեկ շաբաթ չհարձակվել Կիևի և մյուս քաղաքների վրա։ Եվ նա համաձայնվեց դա անել։ Եվ պետք է ասեմ ձեզ, որ դա շատ գոհացնող էր», – ասել է Թրամփը իր վարչակազմի հետ հանդիպման ժամանակ։

Նմանատիպ նյութեր