Մեքսիկան կոչ է արել Թրամփին զերծ մնալ միգրանտներին «կենդանիներ» կոչելուց
Մեքսիկայի կառավարությունը բողոք է հղել ԱՄՆ-ին այն բանի համար, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս ԱՄՆ-ի տարածք մտնել փորձող մեքսիկացի միգրանտներին անվանել է «կենդանիներ», հաղորդում է Ria Novosti-ն։
«Բացառապես անընդունելի են ամերիկյան նախագահի պնդումները, քանի որ դրանք ԱՄՆ-ում բնակվող մեքսիկացիների համար թշնամական մթնոլորտ են ստեղծում»,-ասված է հայտարարության մեջ։
Նրանում նաև նշվում է, որ Թրամփի խոսքերը խախտում են պատասխանատվության սկզբունքը, որը պետք է առկա լինի երկկողմ հարաբերություններում։
Ավելի վղ Թրամփը հայտարրել էր, որ Մեքսիկան ծիծաղում է Միացյալ Նահանգների օրենսդրության վրա, իսկ ավելի ուշ հայտարարել էր Ամերիկայում միգրանտների պաշտպանւթյան ծրագրի «մահվան» մասին։