211652_close_icon

Հիշատակի ու խոնարհումի օր Սյունիքում. Aravot.am

views-count403 դիտում article-date 19:32 27-01-2026
Կապանի Բաղաբուրջի սարահարթում հայրենիքի պաշտպանության համար անմահացածների հուշահամալիրում զինվորական նվագախումբը հնչեցնում է Հայաստանի ու բանակի օրհներգերը։

Ժամկետային զինծառայողները պատվո պահակ են կանգնել ամեն մի հերոսի հուշաքարի մոտ։ Հունվարի 27-ին՝ Հայաստանում առաջին անգամ նշվող հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի աշխատակազմի, ուժային ու իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, զինվորականներ, պետական տարբեր կառույցների աշխատակիցներ հուշահամալիրում են՝ հարգանքի տուրք մատուցելու Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։

Նրանք մեկ առ մեկ մոտենում են հերոսների հուշաքարերին, ծաղկադրում կատարում։ Ռոբերտ Ղուկասյանը նաեւ զրուցում է անմահացածների հարազատների հետ, նրանց ուժ ու կորով մաղթում։ Պետական պաշտոնյաները ծաղիկներ են դնում նաեւ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն։

Մինչեւ երեկո շարունակվում էր մարդկանց հոսքը դեպի հուշահամալիր։ Ծաղկեդրման ու հիշատակի արարողություններ են կազմակերպվել Սյունիքի բոլոր համայնքներում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր