211652_close_icon

Ցավում եմ, որ նման իրավիճակ ունենք, հուսով եմ առաջիկայում կշտկվի․ Վանեցյան

views-count640 դիտում article-date 13:09 27-01-2026
Եռաբլուրում լրագրողները ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի Դավոսում կայացած համաժողովում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ալիևին ուղղված շնորհակալության մասին։

«Ըստ Ձեզ՝ ինչի՞ համար էր այդ շնորհակալությունը՝ «Եռաբլուրի՞», հայաթափված Արցախի՞, թե՞ զոհերի»,- հետաքրքրվեցին լրագրողները։

«Դուք ձեր հարցում ամեն ինչ ասացիք։ Գիտեք, անհասկանալի է այս մարդկանց պահվածքն ու մոտեցումը, միգուցե մարդ էլ պետք չէ իրենց ասել։ Ցավում եմ, որ նման իրավիճակ ունենք, հուսով եմ՝ առաջիկայում այդ ամենը կշտկվի»,- ասաց նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր