6300 դիտում
18:23 15-12-2018
Արթուր Վանեցյան. Հուսով եմ, որ դեռևս երկար տարիներ կշարունակեմ պաշտոնավարել որպես ԱԱԾ տնօրեն. Tert.am
Ես հուսով եմ, որ դեռևս երկար տարիներ կշարունակեմ պաշտոնավարել որպես ԱԱԾ տնօրեն:
Այս մասին Ծաղկաձորում «Նկատառումներ, շեշտադրումներ, առաջարկություններ լրատվական հանրությանը» թեմայով սեմինարի շրջանակներում ասած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով իր պաշտոնավարման վերաբերյալ հարցին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/12/15/vanetsyan/2873728]Tert.am[/url]-ը:
«Ինձ հետ որևէ մեկը չի խոսել իմ աշխատանքի փոփոխության մասին, որևէ առաջարկ Նիկոլ Փաշինյանից չեմ ստացել և ես շարունակում եմ իմ ծառայությունը որպես ԱԱԾ տնօրեն: Հույս ունեմ, որ կշարունակեմ պաշտոնավարել որպես ԱԱԾ տնօրեն»,-ասաց Արթուր Վանեցյանը:
Նա ասաց, որ երկար տարիներ է աշխատել այդ կառույցում. «Երբ լրացավ իմ 20 տարեկանը, ես ընդունվեցի ԱԱԾ համակարգ աշխատանքի և այդ տարիքից ի վեր աշխատել եմ ԱԱԾ-ում և հպարտանում եմ իմ կատարած աշխատանքով: Ինձ համար մեծ հպարտություն է ղեկավարել այս կառույցը: Այս ընթացքում ԱԱԾ-ն փոխել է իր դեմք և դա շատ փոքր մաս է, որը մենք արել ենք մեր գործընկերների հետ»:
Վանեցյանի խոսքով՝ 2018-ի մայիսից հետո նոր էջ բացեցին ԱԱԾ պատմության մեջ, այսօր ԱԱԾ-ն գործում է մի իրավիճակում, երբ ԱԱԾ տնօրենը մշտապես հրապարակային ելույթներ է ունենում, հանդիպումներ են լինում լրագրողների հետ և կարծում է՝ դա շարունակական է լինելու:
Նմանատիպ նյութեր
11233 դիտում
16:09 27-09-2018
Միքայել Մինասյանը չի շարունակի պաշտոնավարել որպես դեսպան. փոխնախարար. Tert.am
36169 դիտում
22:24 10-06-2020
Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն է հենց ազգային անվտանգության սպառնալիք․ Արթուր Վանեցյան
Այս բաժնից
826 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
937 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
877 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի