211652_close_icon

Ըստ իմ ունեցած տվյալների, Արցախում 1 կամ 2 հայ է մնացել․ Գեղամ Ստեփանյան․Aysor.am

views-count469 դիտում article-date 21:25 26-01-2026
Օրերս ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը  հայտարարել էր, որ Արցախում մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ  ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Թորոսյանը նշել էր, թե նրանք «դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ ՀՀ տեղափոխվելու խնդրանքով»։

«Ըստ իմ ունեցած տեղեկատվության՝ նրանց կողմից խնդրանք չի եղել իրենց բերել Հայաստան,  այդ մարդիկ անգամ չեն իմացել, թե ուր են գնում։ Նրանց պարզապես  անսպասելի նստացրել են մեքենաները ու բերել են Հակարի կամրջի մոտ»-  Aysor.am-ին ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նրա ունեցած տվյալներով՝ Արցախում դեռևս մեկ կամ երկու հայ մնացել է։ 

«Մի կողմից Ադրբեջանը պնդում էր, թե Արցախում մնացած  հայերը հանգիստ, հաշտ ապրում են իրենց կյանքով։ Այդ մասին վերջերս Ալիևը կրկին պնդել էր,  բայց ինչպես որոշ ժամանակ անց պարզվեց, նրանք  անձամբ չեն խնդրել իրենց տեղափոխել, դա եղել է իրենց կամքից անկախ։ Ես փորձում եմ  տրամաբանություն գտնել, բայց չեմ կարողանում հասկանալ՝ ինչն էր պատճառը, որ Ադրբեջանն այդպես վարվեց։ Հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ադրբեջանի համար շատ ձեռնտու էր ցույց տալ, իբր այդ մարդիկ շատ հանգիստ ապրում են այնտեղ՝ տպավորություն ստեղծելու համար, իբր մյուսները ինքնակամ են հեռացել և  բռի տեղահանություն չի եղել։ Ըստ էության, այս գործողությամբ Ադրբեջանը կորցնում է իր «մարդասեր» երևալու հնարավորությունը, քանի որ տրամաբանական հարց է առաջանում՝ եթե այնտեղ իսկապես ամեն ինչ լավ էր, ապա ինչո՞ւ մարդիկ, ովքեր որոշել էին մնալ, այնումանայնիվ, դուրս եկան Արցախից։ Մեր ունեցած տեղեկատվությունը շատ քիչ է ամբողջական պատկերն ունենալու համար, որ հասկանանք՝ ինչին էր միտված այդ քայլը»,-ասաց  Ստեփանյանը։ 

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ չնայած անձամբ չի հանդիպել Հայաստան տեղափոխված քաղաքացիներին, բայց որոշ տեղեկատվություն ունի հարազատների հետ շփումներից.
«Տեղափոխվածների մի մասը գտնվում է խնամքի կենտրոններում։ Գիտեմ, որ հոգեբանական վիճակի զննություն են անցել, որովհետև, ինչպես գիտեք, այնտեղ կային մարդիկ, ովքեր որոշակի խնդիրներ ունեին։ Իսկ մի մասն արդեն իրենց ընտանիքների հետ են»։ 
 

Նմանատիպ նյութեր