211652_close_icon

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

views-count2992 դիտում article-date 14:24 26-01-2026
Մահացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։

Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 18․00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Ռոբերտ Նազարյանը 70 տարեկան էր։

Ռոբերտ Նազարյանը 1997-2000 թվականներին զբաղեցրել է Էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը, 2001–ի հունվարից 2003–ի հունիս եղել է Երևանի քաղաքապետ, 2003–ին նշանակվել է ՀԾԿՀ նախագահ։ 2008–ին և 2013–ին վերանշանակվել է այդ պաշտոնում 5–ական տարի ժեմկետով։

Նշենք, որ 2023–ին ՀՀ գլխավոր դատախազությունը Ռոբերտ Նազարյանից և նրա տիկնոջից պահանջել է հօգուտ ՀՀ-ի  բռնագանձել համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված ահռելի գույք։

Նմանատիպ նյութեր