211652_close_icon

«Իմ քայլը» հիմնադրամը և Պեկինի Նորմալ համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր

views-count562 դիտում article-date 12:42 26-01-2026
«Իմ քայլը» հիմնադրամի և Պեկինի Նորմալ համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
 
«Հավատարիմ մնալով #Կրթվելընորաձևէ շարժման շարունակական կրթության գաղափարին՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն այսօր ստորագրեց համագործակցության հուշագիր «Իմ քայլը» հիմնադրամի և Պեկինի Նորմալ համալսարանի միջև։ 
 
Համագործակցության նպատակն է աջակցել տարեկան 10 տաղանդավոր հայ ուսանողների կրթությանը աշխարհի առաջատար համալսարաններից մեկում՝ համաֆինանսավորելով ուսումը բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կարճաժամկետ ակադեմիական վերապատրաստման ծրագրերի շրջանակում՝ տարբեր ոլորտներում։
 
«Կիսելով Shared Education for Humanity գաղափարախոսությունը՝ այս հուշագիրը համարում եմ բոլոր սովորողների համար կրթության երկարատև ու բովանդակալից ճանապարհի առաջին քայլը, որը կամրապնդի մարդկային միջանձնային և միջմշակութային կապերը, կնպաստի ակադեմիական փորձի փոխանակմանը` ապագա սերունդների համար ձևավորելով ավելի զարգացած, պատասխանատու ու գիտելիքահենք աշխարհ»,- նշել է  Աննա Հակոբյանը։
 
Պեկինի Նորմալ համալսարանը բարձրագույն կրթության, մարդկային արժեքների և ակադեմիական զարգացման բացառիկ միջավայր է։
 
Հայտերի ընդունման, ծրագրերի մանրամասների, մասնագիտությունների առկայության և ողջ ընթացակարգի մասին տեղեկությունը շուտով կհրապարակվի հիմնադրամի պաշտոնական էջերում։
 
Ավելին՝ շուտով»,- գրված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր