211652_close_icon

Առաջիկայում նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու երիտասարդությանն առնչվող հարցերը, կիսվելու թարմ մտքերով ու գաղափարներով․ Իվետա Տոնոյան

views-count631 դիտում article-date 11:52 26-01-2026
Առաջիկայում նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը, կիսվելու թարմ մտքերով ու գաղափարներով։ Այս մասին գրել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Սիրելի՛ երիտասարդներ,

Առաջիկայում նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը, կիսվելու թարմ մտքերով ու գաղափարներով։

Պարոն Ծառուկյանին ուղղված ձեզ հուզող հարցերը կարող եք ուղարկել՝

[email protected] էլ. հասցեով կամ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության սոցիալական էջերին՝

Instagram https://www.instagram.com/proposal_for_armenia/

Facebook https://www.facebook.com/ProposalForArmenia

Ձեզանից շատերը հնարավորություն կունենան անձամբ մասնակցել հանդիպմանն  ու ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, բայց մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի որևէ  հարց անպատասխան չմնա։

Սիրով սպասում ենք ձեր ակտիվ մասնակցությանը»։
 

Նմանատիպ նյութեր