«Մուտքս չէր խոչընդոտվում, բայց իրենք ուզում էին, որ զեղչվեր Վեհափառ Հայրապետի անունը, իսկ ես չէի կարող այդպիսի պատարագ մատուցել»․ Տեր Հայկ․ aravot.am
«Մուտքս չէր խոչընդոտվում, բայց իրենք ուզում էին, որ զեղչվեր Վեհափառ Հայրապետի անունը, իսկ ես չէի կարող այդպիսի պատարագ մատուցել»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում այսօր կատարվածին, ասաց Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը։
Այսօր, երբ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի պատարագի էր ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողները նկատել էին, թե ինչպես է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում զրուցում Տեր Հայկի հետ։
Սուրբ ծննդյան պատարագի օրն էլ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն էր հայտարարել, որ տեր Հայկը չի մտնելու եկեղեցի։
Տեր Հայկից հետաքրքրվեցինք՝ այսինքն՝ Ձեզ այսօր չէին խոչընդոտում մուտք գործել եկեղեցի, բայց այն պայմանով, որ զեղչեք Վեհափառի անո՞ւնը, նա պատասխանեց՝ այո ու ասաց․ «Ես օծվել եմ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում՝ իբրև քահանա և պիտի կատարեմ այն ծեսը, որը Մայր Աթոռի կողմից հաստատված է։ Իսկ Հայրապետի անունը զեղչելն արդեն իսկ կանոնական չէ»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում