2447 դիտում
16:51 06-12-2015
Լրագրողների գործունեությունը խոչընդոտվում է, իսկ Ոստիկանությունը հորդորում է դիմել «Այո»-ի շտաբին. Aravot.am
Shabat.am-ի թղթակից Տաթեւ Այվազյանը թեժ գծով զանգահարել էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե եւ տեղեկացրել, որ իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Կոմիտաս-Բուդաղյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող «Այո»-ի շտաբ։
Այսօր ավելի վաղ նույն տարածքում ՀՀԿ անդամ ներկայացող մի կին տեւական ժամանակ կոպտորեն խոչընդոտում էր «Ազատության» լրագրող Անուշ Մկրտչյանի աշխատանքը: Shabat.am-ի թղթակից Տաթեւ Այվազյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց արգելել են անգամ առանց տեսախցիկների մուտք գործել շտաբ, «երբ փորձում ես հասկանալ, թե ինչ սնունդ է ներսում բաժանվում եւ առհասարակ այդ սննդի հովանավորը, որ այս մեծ քանակությամբ բերել են։ Ներկայացնում են, որ այս հսկայական հոսքը բոլորն իրենց աշխատակիցներն են»։
Լրագրողը նշեց, որ 10 րոպեների ընթացքում մոտավորապես 50 հոգի է ներս են մտել եւ 5 րոպեից դուրս են առանց սննդի. «Մեզ ասացին, որ խոչընդոտում ենք ներսը սնունդ բաժանելուն։ Ես նկարել եմ ներսում այն, ինչ կատարվում է. ոնց են անձնագրերով մտնում ներս, ոնց անձնագրերը տալիս եւ առանց սնունդ ստանալու՝ դուրս գալիս։ Ունեմ այդ կադրերը, բայց դեռ չեմ հրապարակում»։
Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2015/12/06/636469/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
18763 դիտում
22:03 28-11-2019
Հայաստանի հետ կապված թուրքական զինուժի գլխավոր շտաբին վերագրվող գաղտնի ծրագիրը բացահայտվել է
1016 դիտում
18:20 24-11-2015
«Այո′ առողջ ապրելակերպին, այո′ սպորտին». Կարեն Ավագյան
Այս բաժնից
958 դիտում
21:48 22-01-2025
Կանգառներում դեռ տրանսպորտի սպասելու խնդիր կա, անում ենք ամեն ինչ՝ այն լուծելու ուղղությամբ․ Ավինյան
868 դիտում
21:35 22-01-2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել