211652_close_icon

Աֆղանստանում առատ տեղումների հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

views-count1267 դիտում article-date 11:38 25-01-2026
Աֆղանստանում առատ ձյան և անձրևի հետևանքով առնվազն 61 մարդ է զոհվել, ևս 110-ը վիրավորվել են:

Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Khaama Press-ին:

Գործակալության տվյալներով՝ չորեքշաբթիից ուրբաթ Աֆղանստանում դիտված ծայրահեղ եղանակային պայմանները զգալի վնասներ են հասցրել մի քանի նահանգներում, մասնավորապես՝ գյուղական և լեռնային շրջաններում, որտեղ ենթակառուցվածքները առավել խոցելի են բնական աղետների նկատմամբ։

Մասնավորապես, 458 տուն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է, իսկ հիմնական մայրուղիները փակվել են ձնաբքի պատճառով։

Գործակալությունը նշում է, որ օդերևութաբանական կանխատեսումները ցույց են տալիս, որ Աֆղանստանի որոշ շրջաններում ձյան տեղումները, հավանաբար, կշարունակվեն:

Եղանակային պայմանների վատթարացումը կարող է հանգեցնել նոր զոհերի:
 

Նմանատիպ նյութեր