Մոսկվայում ձյան առատ տեղումների հետևանքով շղթայական ավտովթարներ են գրանցվել մի քանի տասնյակ մեքենաների մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ 16+
                        Մոսկվայում  անբարենպաստ եղանակային պայմանների և վատ տեսանելիության հետևանքով մեծ թվով ավտովթարներ են գրանցվել: 
Միայն Մոսկվայի  Սիմֆերոպոլսկայա  մայրուղու վրա ավելի քան 52 մեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել: 
Նշվում է, որ ձյան առատ տեղումների պատճառով մի քանի տասնյակ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել մայրուղու  տարբեր հատվածներում, ինչպես նաև այլ ավտոճանապարհներին: 
[b]Ուշադրություն, տեսանյութերում առկա է ոչ նորմատիվ լեքսիկոն:[/b]
[url=https://shamshyan.com/hy/article/2019/01/27/1115959/]Հիշեցնենք[/url], որ ՌԴ մայրաքաղաքում ձյան շերտը մոտենում է կես մետրի: Նման ռեկորդ գրանցվել է միայն 68 տարի առաջ: 
Օդերեևութաբանները ձյան տեղումներ են կանխատեսում Մոսկվայում նաև այսօր՝ հունվարի 27-ին, իսկ օդի ջերմաստիճանը -10-12: 
Նշվում է, որ ՌԴ մայրաքաղաքում ձյան մաքրման աշխատանքներին մասնակցում է 12 հազար միավոր տեխնիկա: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի բոլոր կոմունալ ծառայությունները կաշխատեն ուժեղացված ռեժիմով: 
Մոսկվայի օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով հետաձգվել են տասնյակ չվերթներ:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


