Ուկրաինացիները բողոք են ներկայացրել Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի դեմ
Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիան (ՈւՖԱ) ՈՒԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեին պաշտոնական դիմում է ներկայացրել ֆուտզալի Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականի դեմ խաղից հետո, հաղորդում է ՈւՖԱ մամուլի ծառայությունը։
Պատճառը Հայաստանի հավաքականի խաղացող Դենիս Նևեդրովի դրսևորած վարքն է։ Ըստ բողոքի՝ ռուսական «Տյումենի» ֆուտզալիստը հաղթական խաղից հետո վիրավորական արտահայտություններ է արել Ուկրաինայի ու ուկարինացիների հասցեին։ ՈւՖԱ-ում նաև կարծում են, որ Նևեդրովը խաղից հետո Instagram-ում վիրավորական էմոջիներ է տեղադրել Ուկրաինայի հավաքականի հասցեին։
Հիշեցնենք, որ Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով կամային հաղթանակ էր տարել 2024թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի նկատմամբ։
Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում անցկացվող Եվրո-2026-ի B խմբում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնեն hունվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 16։00-ից մրցելով Չեխիայի հավաքականի հետ։
Երրորդ տուրում hունվարի 28-ին մրցակիցը կլինի Լիտվայի հավաքականը։ Խմբային փուլում Հայաստանի հավաքականի բոլոր խաղերը կկայանան Կաունասի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում։