Տեսչական մարմինը որակական խնդիրներ չի արձանագրել ադրբեջանական բենզինի մեջ
Հայաստանյան բենզալցակայաններում վաճառվող ադրբեջանական բենզինից վերցվել են փորձանմուշներ, լաբորատոր փորձաքննություններ արվել են, և խմբաքանակն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին։ 2025 թ. իրենց աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
Նա նշեց, որ այս թեմայով հարցում են արել Չափագիտության և ստանդարտացման ազգային մարմին, և այս տեղեկությունները կենտրոնն է տրամադրել տեսչությանը:
«Որակական առումով որևէ խնդիր չի եղել։ Բենզալցակայաններում տեսչական մարմնի ստուգումների ընթացքում մենք ընդհանրապես տեղյակ չենք լինում, թե տյալ լցակայանում որ երկրից է ներմուծվել բենզինը»,– վստահեցրեց Կոտոլյանը։
Ինչ վերաբերում է այս ոլորտում 2025 թվականի ընթացքում արձանագրված խախտումներին, ապա տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ անցած տարի 33 ոլորտներից թիրախավորել են հիմնականում ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, խաղալիքների, ցածրաոլտ սարքավորումների, երեխաների և դեռահասների համար արտադրանքի, չափումների միասնականության ապահովման ոլորտները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։