211652_close_icon

Խարդախություն՝ ոսկու շուկայում․ ի՞նչ կապ ունի Գյումրու համայնքապետարանի բանվորը․ Aravot.am

views-count1801 դիտում article-date 19:55 22-01-2026
Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական վարչության Շիրակի մարզային բաժնում քննվում է խարդախության ոչ հաճախ հանդիպող մի դեպք։

Դեկտեմբերի վերջին ոստիկանության Կումայրի բաժին է դիմել Գյումրու կենտրոնում գտնվող ոսկու շուկայի անհատ ձեռնարկատերերից մեկը՝ հաղորդում ներկայացնելով այն մասին, որ իրեն դեկտեմբերի 13-ին և 16-ին զանգահարել է մտերիմ ներկայացած տղամարդն ու նրա կինը՝ ասելով, որ կնոջ վիրահատության համար անհապաղ գումար է անհրաժեշտ և խնդրելով 1․090․000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։ Ամուսինները նշել են, թե ոսկյա զարդերը կգրավադրեն բանկում, վարկ ստանալուց հետո մի քանի օրվա ընթացքում կվերադարձնեն։ Նրանք ոսկեվաճառի մոտ են ուղարկել իրենց բարեկամ ոմն Կ․Գ․-ին, որը վերցրել է 2 հատ մատանի, 2 հատ թևնոց և մեկ ապարանջան։

Մի քանի օր անց պարզվել է, որ նշված ոսկեղենը խաբեությամբ՝ վստահությունը չարաշահելու միջոցով, ոսկեվաճառից հափշտակել են իրեն մտերիմ ներկայացած անծանոթ մարդիկ։

Ոստիկանության Կումայրի բաժնի աշխատակիցները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում պարզել են, որ Կ․Գ․-ն Գյումրու համայնքապետարանում բանվոր է, ում պարտքը վերադարձնելու պատրվակով նրա ծանոթ տղամարդն ու նրա կինը՝ Տ․Ղ․-ն և Ս․Ա․-ն, որոնք զանգահարել էին ոսկեվաճառին ու ներկայացել որպես նրա մտերիմներ՝ փոխելով իրենց իսկական անունները, խնդրել են Կ․Գ․-ին մտնել ոսկու շուկա ու ոսկեվաճառից վերցնել ոսկեղենը և փոխանցել իրենց։ Կ․Գ․-ն երկու անգամ է մոտեցել ոսկեվաճառին՝ դեկտեմբերի 13-ին և 16-ին։

Ոստիկանությունը Գյումրու քաղաքապետարանում բանվոր աշխատող Կ․Գ․-ից ևս հաղորդում է ընդունել ու ձեռնարկել միջոցառումներ՝ ամուսիններին հայտնաբերելու ուղղությամբ։

Նշենք, որ խարդախության մեջ կասկածվող տղամարդը 33 տարեկան է, կինը՝ 28, երկուսն էլ գործազուրկ են։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
 

Նմանատիպ նյութեր