211652_close_icon
views-count1381 դիտում article-date 16:47 22-01-2026

Դիլիջանի թունելից մինչև Ծովագյուղ բնակավայր ճանապարհին, Ճամբարակի լեռնանցքում բուք է

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Տաշիրի տարածաշրջանում, Դիլիջանի թունելից մինչև Ծովագյուղ բնակավայր ճանապարհին, Ճամբարակի լեռնանցքում բուք է։
Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Նմանատիպ նյութեր