211652_close_icon
views-count87918 դիտում article-date 16:31 27-07-2019

Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում․ Ծովագյուղ-Դիլիջանի թունել ճանապարհին սարից հսկայական քարերն ու հողաշերտը թափվում ու լցվում են ճանապարհին․ վարորդներն ահը սրտներին են երթևեկում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մեկ ժամ է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում սարից հսկա քարերի և հողաշերտի փլուզում է սկսվել։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ սարից հողն ու քարերը թափվում ու լցվում են ճանապարհի վրա։ Տեղում են միայն ճանապարհաշինարարները, ովքեր վարորդներին հորդորում են նշված հատվածով զգուշավորությամբ երթևեկեն։ Կատարվածի մասին արդեն տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոն, որպեսզի դեպքի վայր ժամանեն ճանապարհային ոստիկանները։ Արդեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր