211652_close_icon

Ճիշտ նպատակներ են դրված․ Հրանտ Բագրատյանը՝ «Մեր ձևով» շարժման տնտեսական ծրագրի մասին․ Aysor․am

views-count586 դիտում article-date 20:03 21-01-2026
«Մեր ձևով» շարժումը երեկ  ներկայացրել է ազգային բարերար, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը,  ՀՀ տնտեսության զարգացման տեսլականը։ 

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով նույնպես ներկա էր տնտեսական ծրագրի շնորհանդեսին, Aysor․am-ի հետ զրույցում  կարծիք  է հայտնել, որ դրված նպատակները ճիշտ են։
«Երեկ այդ նպատակները հռչակվեցին, մասնավորապես այն, որ պետք է խթանել արդյունաբերությունը, ոտքի կանգնեցնել գյուղատնտեսությունը։ Շատ արդիական հարցեր են, քանի որ վերջին 8 տարիների ընթացքում այս ոլորտներում  զգալի հետըթաց կա, ուստի բոլոր այդ շեշտադրումները ճիշտ են։ Ինչ վերաբերում է դրանց իրականացմանը, իհարկե, դա իրատեսական է, այդ նպատակները տեսանելիորեն իրագործելի են, սակայն մեխանիզմները պետք է մանրամասն մշակվեն»,-ասել է Բագրատյանը։  

Նա նաև ընգծել է, որ ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները և  նախատեսված է երկարաժամկետ հեռանկարի համար՝ հինգ տարվա կտրվածքով։

Հիշեցնենք, որ 5 կետից բաղկացած ծրագիրը  նախատեսում է շուրջ 300 հազար նոր աշխատատեղի ստեղծում, փոքր բիզնեսի հարկերի վերացում, գյուղմթերքի երաշխավորված գնումների մեխանիզմի ներդրում, պետության մասնակցությամբ 20 հազար մատչելի բնակարանի կառուցում, ինչպես նաև դեղերի գների 20 տոկոսով նվազում։

Նմանատիպ նյութեր