211652_close_icon

Անդրե Տեր Շտեգենը լքում է «Բարսելոնան»

views-count634 դիտում article-date 20:30 21-01-2026
 «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը վարձակալությամբ տեղափոխվում է «Ժիրոնա»։ Այս մասին գրում է Sport.es-ը։

Նշվում է, որ այս տեղափոխությունը վաղուց սպասելի էր։ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վարձավճարով կտեղափոխվի Միչելի գլխավորած «Ժիրոնա»՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Տեղափոխության հիմնական նպատակը խաղաժամանակ ստանալն է, ինչը թույլ կտա դարպասապահին պայքարել 2026 թվականի Աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահի դիրքի համար։

«Բարսելոնայի» ավագն այսօր առավոտյան մարզաբազայում հրաժեշտ է տվել թիմակիցներին։

Նմանատիպ նյութեր