Մարկ-Անդրե տեր Շտեգեն. «Բարսելոնան» ՊՍԺ-ն չէ
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք պատասխան հանդիպմանը (առաջին հանդիպումը՝ 1:0):
«Մենք հանդիպում ենք մի մրցակցի հետ, որը ցանկանում է հաղթել: Մենք՝ նույնպես: Այո, նրանք մի քանի արտագնա հանդիպում են հաղթել, իսկ մեր առավելությունն այնքան էլ զգալի չէ: Պետք է հաջող հանդիպում անցկացնենք:
Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում: Նրանք շատ արագ խաղացողներ ունեն: Բայց մենք ցանկանում ենք գերիշխել, ինչպես միշտ, բայց եթե պետք է պաշտպանվել, ուրեմն պետք է պաշտպանվել:
Լավ նորությունն այն է, որ մենք տարբերվում ենք ՊՍԺ-ից: Իրավիճակը վտանգավոր է, առավելությունը մեծ չէ: Պետք է խաղալ այնպես, ինչպես միշտ, գնդակը պահել, պահեր ստեղծել:
Պետք չէ հիշեցնել, թե ինչ եղավ «Ռոմայի» հետ դիմակայությունում: Մենք չենք ցանկանում դրա կրկնությունը: Հուսով եմ, որ կկարողանանք մեր երկրպագուների շնորհիվ հաղթել «Մանչեսթեր Յունայթեդի»», ասել է տեր Շտեգենը: