211652_close_icon

Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը

views-count1246 դիտում article-date 10:43 21-01-2026
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում, հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», իտալական «Ռոմա» ակումբներում: Հենրիխ Մխիթարյանն այժմ Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ է:Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 12 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

Հանրահայտ ֆուտբոլիստը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում:«Արմենպրես» լրատվական գործակալությունը շնորհավորում է Հենրիխ Մխիթարյանին և նորանոր նվաճումներ մաղթում կարիերայում:

Նմանատիպ նյութեր