«Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է կատարել Ռեշֆորդի համար
«Բարսելոնան» վճռական է տրամադրված՝ թիմում պահելու անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանը Մարկուսը անցկացնում է կատալոնական ակումբում վարձավճարով։
«Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է կատարել՝ 22 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ։ 18 միլիոն եվրոն ֆիքսված գումարն է, որը պետք է վճարվի երեք տարվա ընթացքում, իսկ 4 միլիոն եվրոն արդյունքներից կախված հավելավճարներն են։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդին» չի գոհացրել այս առաջարկը։ Անգլիական ակումբը պնդում է, որ տրանսֆերը կայանա 30 միլիոն եվրոյով՝ գումար, որն ի սկզբանե ամրագրված է եղել վարձակալության պայմանագրում որպես հետգնման կետ։
Թեև կողմերը դեռ համաձայնության չեն եկել, սպասվում է, որ բանակցությունները կշարունակվեն առաջիկա շաբաթներին։
«Բարսելոնայի» կազմում 28-ամյա Ռեշֆորդը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։