«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուն կոտրել է ոտքը` արձագանքելով Ռեշֆորդի գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներից մեկը կոտրել է ոտքը` բուռն կերպով նշելով թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հաղթական [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/27/93947/]գոլը[/url] «Հալ Սիթիի» դարպասը` Անգլիայի առաջնության 3-րդ տուրում:
Տուժածը, որի անունը չի նշվում, անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:
Իսկ մեկ այլ երկրպագու` տարեց կին, նույնքան բուռն արձագանքելով Ռեշֆորդի գոլին, տրիբունայից դուրս է թռել: Առաջինը վերջինիս օգնության է եկել մանկունյանցիների կիսապաշտպան Մարուան Ֆելայնին: