211652_close_icon

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Մարկ Քլեյթոնի հետ

views-count991 դիտում article-date 19:45 20-01-2026
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Մարկ Քլեյթոնի հետ:

Արայիկ Հարությունյանը ողջունել է Մարկ Քլեյթոնի այցը Հայաստան և գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ համագործակցությունը հետևողականորեն զարգանում է ու խորանում:

Մարկ Քլեյթոնն իր հերթին ընդգծել է Միացյալ Թագավորության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական և գործարար կապերի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և

Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու և համագործակցության նոր փուլ մտնելու կարևորությունը։

Նմանատիպ նյութեր