211652_close_icon
views-count2086 դիտում article-date 22:24 19-01-2026

Սևիկյանը խոսել է «Ակրոնում» իր ապագայի մասին

 «Ակրոնի» եզրային հարձակվող Էդգար Սևիկյանն անդրադարձել է ակումբում իր հետագա կարիերային։

«Ակրոնի» հետ պայմանագրիս ավարտին դեռ կես տարի կա։ Հետո կտեսնենք», — նշել է Սևիկյանը։

24-ամյա ֆուտբոլիստը «Ակրոնում» հանդես է գալիս վարձավճարով․ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են հունգարական «Ֆերենցվարոշին»։

Վարձակալական համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը և ներառում է ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու հնարավորություն։

​Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը «Ակրոնի» կազմում մասնակցել է 12 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։

Նմանատիպ նյութեր