Էդգար Սևիկյանը հետևել է Հայաստան-Շոտլանդիա խաղին. Armsport.am
Իսպանական «Լևանտեի» արդեն նախկին ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն ընտանիքի անդամների հետ երեկ ներկա էր Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ Հայաստան-Շոտլանդիա խաղին: Նրան հանդիպել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աել էր, որ բանակցում են Սևիկյանների հետ և Էդգար ու Էրիկ Սևիկյան եղբայրներն ,ամենայն հավանականությամբ, կխաղան Հայաստանի հավաքականներում:
Կարեն Գիլոյանը վերահաստատում է իր այս պնդումը.
«Բանակցում ենք Սևիկյանների հետ: Շուտով բոլոր փաստաթղթերը կձևակերպենք և Էրիկը կընդգրկվի Հայաստանի հավաքականներ, իսկ Էդգարը մի փոքր դադար է խնդրել: Այո՛, խաղալու է Հայաստանի հավաքականում, բայց երիտասարդականի հետ կապված մի փոքր դադար է խնդրել և շուտով կկայացնի որոշումը»,- ArmSport-ի հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: