ՌԴ-ում լրագրողի են դատում՝ Վրաստանի պատերազմի հետ կապված ռազմական «ֆեյքերի» գործով․factor.am
«Դոժդ» հեռուստաընկերության լրագրող Վալերիա Կիչիգինայի դեմ քրեական գործ է հարուցվել՝ բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու համար, որի պատճառը մասամբ 2008 թվականի Վրաստանում պատերազմի մասին նրա գրառումն է, հաղորդում է Mediazona-ն։
Կիչիգինայի գործը քննվում է Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանում: Նիստի ժամանակ ընթերցվել է մեղադրական եզրակացությունը՝ մեջբերելով Կիչիգինայի սոցիալական ցանցերի երկու գրառումները: Դրանցից մեկը (Telegram ալիքում) պարունակում է լրագրող Դմիտրի Կոլեզևի՝ Բուչայում տեղի ունեցած սպանությունների մասին հոդվածի հղումը, գրում է Meduza-ն:
Ինստագրամում հրապարակվել է ևս մեկ գրառում, որտեղ Կիչիգինան տեղադրել է «Ռուսաստանի դրոշների ներքո զինվորների և ռազմական տեխնիկայի լուսանկարների կոլաժ»՝ հետևյալ մեկնաբանությամբ. «Այսօր լրանում է Վրաստանում հնգօրյա պատերազմի մեկնարկի տարեդարձը։ Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ռուսական զորքերը ներխուժեցին երկիր և ռմբակոծեցին խաղաղ քաղաքները։ Արդեն 15 տարի է, ինչ Վրաստանի 20%-ը օկուպացված է Ռուսաստանի կողմից»։ «Դոժդ»-ի փոխանցմամբ՝ գործով քննչական միջոցառումները սկսվել են 2023 թվականի օգոստոսին, երբ Կիչիգինան գտնվում էր Ռուսաստանում: Նա լքել է երկիրը երկու շաբաթ անց, քրեական գործ է հարուցվել 2024 թվականի նոյեմբերին: 2025 թվականի հունվարին խուզարկվել է Կիչիգինայի ընտանիքի տունը Ռուսաստանում:
Մարտին նա ձերբակալվել է հեռակա կարգով և ընդգրկվել հետախուզվողների, իսկ ավելի ուշ՝ ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում: Կիչիգինան կարծում է, որ գործը հարուցվել է իր լրագրողական աշխատանքի և Բայմակում տեղի ունեցած բողոքի ցույցերի լուսաբանման պատճառով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում