IFAB-ը արմատական փոփոխություններ է նախապատրաստում ֆուտբոլում
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB), որն իրավասու է փոփոխություններ կատարել ֆուտբոլի կանոնակարգում, բանակցություններ կվարի՝ ուղղված ժամանակի միտումնավոր ձգձգման դեմ պայքարին։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Անցյալ տարի IFAB-ը կանոններում փոփոխություններ էր փորձարկել, ըստ որոնց՝ հարձակվող թիմի օգտին անկյունային հարված է նշանակվում, եթե պաշտպանվող թիմի դարպասապահը գնդակը ձեռքերում պահում է ավելի քան 8 վայրկյան։
Ըստ աղբյուրի՝ վերջին ամիսներին դիտարկվել են նաև «խաղի ընթացքը բարելավելու» այլ նորամուծություններ։ IFAB-ի խորհրդատվական խմբերն ուսումնասիրել են եզրային նետումների և դարպասային հարվածների իրացման ժամանակ հետհաշվարկի կիրառման հնարավորությունը։
Գնահատվել են նաև փոփոխությունների պատճառով կորսված ժամանակը կրճատելու տարբերակները։ Կանոնների հնարավոր փոփոխությունները լրացուցիչ կքննարկվեն հաջորդ շաբաթ կայանալիք IFAB-ի տարեկան ժողովում։
Առաջարկվող փոփոխությունները պետք է փորձարկվեն մինչև պաշտոնական ընդունումը։
Հավանական է, որ հաստատվելու դեպքում դրանք ուժի մեջ կմտնեն 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։