Աշնանը հնարավոր են արմատական փոփոխություններ իշխանական համակարգում․ Իրատես de facto
«Իրատես de facto» թերթը գրում է. «Չնայած այսօր քաղաքական օրակարգում դեռ քննարկվում է, թե ինչպիսի կադրային նշանակումներ են կատարվել կառավարությունում և խորհրդարանում, պարզվում է, պետք չէ այդքան կենտրոնանալ այսօրվա պաշտոնյաների «որակի» վրա: Որոշ տեղեկություններով, աշնանը հնարավոր են արմատական փոփոխություններ իշխանական համակարգում: «Ժամանակավորները» ընդամենը «ջահը» փոխանցողի առաքելությունն են իրականացնում: Իշխանական կուլիսներում պտտվող այս տեղեկությունը ինչքան է իրականությանը համապատասխանում, կերևա ամռան ավարտին»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։