211652_close_icon
views-count1816 դիտում article-date 18:45 16-01-2026

Ոչ մի դատարան չէր համարձակվի, առանց Նիկոլ Փաշինյանի հրահանգի, այսպիսի որոշում կայացնել․ ՀԱԿ

 ՀԱԿ–ը անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը։

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել: Այդ մասին հայտարարել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի խոսնակը, հավելելով, որ Սամվել Կարապետյանը կտեղափոխվի ԱԱԾ:

Ոչ մի դատարան չէր համարձակվի, առանց Նիկոլ Փաշինյանի հրահանգի, այսպիսի որոշում կայացնել: Հետևաբար կատարվածը, ոչ այլ ինչ է, եթե ոչ վարչապետի սադիզմի հերթական դրսևորումն ու մեր երկրում արդարադատության իսպառ բացակայության ապացույցը»։

Նմանատիպ նյութեր