Ի՞նչ է կատարվում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում.Aravot.am
Գյումրիում ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը ձերբակալվել է թելեգրամյան ալիքով «կրիստալ» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու համար Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի աշխատակիցներն այս քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներից մեկի, 25-ամյա՝ Վ․Գ․-ի մոտ թմրամիջոց են հայտնաբերել։ Երիտասարդ զինծառայողը բնակվում է ռազմաբազայի զորանոցում։
Ոստիկանները, օպերատիվ տեղեկություններ ձեռք բերելով, զինծառայողին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու պահելու կասկածանքով ձերբակալել են Մարմարաշենի խճուղու և Անի թաղամասի միջև ընկած խաչմերուկում։ Նա ներկայացել է ոստիկանության Մուշ բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է ընդհանուր 0,7 գ․ սպիտակ գույնի փոշենման զանգվածով լցված փաթեթ։ Վ․Գ․-ն հայտնել է, որ այն պատկանում է իրեն, հանդիսանում է «Կրիստալ» տեսակի թմրամիջոց, ձեռք է բերել թելեգրամյան հավելվածի «Աջիկա» կայքէջից ու պահել իր մոտ օգտագործման նպատակով։
Ռուս զինծառայողի գործը քննում է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժինը։ Թելեգրամյան ալիքներում թմրամիջոցների ակտիվ շրջանառման ֆոնին այս դեպքը գուցե և այդքան ուշագրավ չլիներ, եթե սա Գյումրիում ծառայության եկած ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից թմրանյութերի օգտագործման առաջին փորձը լիներ։ Aravot.am-ը անդրադարձել էր, որ մի քանի ամիս առաջ էլ՝ սեպտեմբերի 12-ին ոստիկանության Կումայրի բաժնի աշխատակիցների կողմից ձերբակալվել էին Ռուսաստանի Դաշնության 20-ամյա քաղաքացիներ, զինծառայողներ Ս․Մ-ն և Դ․Պ․-ն։
Նրանք ձերբակալվել էին Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղուց դեպի Մուշ թաղամաս տանող ճանապարհին, երբ պատրաստվել են վերցնել Թելեգրամյան ալիքով իրենց օգտագործման համար պատվիրած «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցը։ Նրանց գործը ևս քննվում է ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում։ Այս փաստերը բնականաբար չեն կարող մտահոգիչ չլինել գյումրեցիների համար, հատկապես որ ընդամենը վերջերս է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել գյումրեցի հավաքարար կնոջը՝ Ջուլիետա Ղուկասյանին իր իսկ թաղամասում՝ Սլաբոդկայում, գազանաբար սպանած ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի դատավարությունը, որը լավ էր զգացել գիշերային ակումբներում, գտնվել էր ալկոհոլի ազդեցության տակ ու վաղ առավոտյան հարձակվել էր աշխատանքի գնացող Ջուլիետա Ղուկասյանի վրա՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա գլխին և մարմնի տարբեր մասերին, մահվան տանելով։
Հիշեցնենք նաև, որ ընդամենը վերջերս էր ողբերգական մի դեպք տեղի ունեցել Գյումրու գործարանային հանրակացարաններում. մոտակայքում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողներից մեկը գիշերով ինքնասպանություն էր գործել հանրակացարանների շենքերից մեկի մուտքում՝ պատին կյանքի փուչ լինելու մասին գրառում թողնելով։ Սարսափահար եղած բնակիչները պատմում էին, որ հաճախակի են անցանկալի «հյուրեր» հայտնվում. տեսնելով կառույցների կիսավեր լինելը՝ հարբեցողներն ու թմրամոլները գալիս են այստեղ՝ իրենց կրքերին հագուրդ տալու։
Նրանց թվում կան նաև ռազմաբազայի ծառայակիցներ, ըստ բնակիչների՝ ոչ սփաթ վիճակում եղել է նաև կյանքին վերջ դրած երիտասարդը։ Այնպես որ, այս փաստերը ռազմաբազայի ղեկավարությանը մտորելու ու սթափվելու տեղիք պիտի տան, հատկապես որ իրենք գտնվում են Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների 7 հոգանոց անմեղ ընտանիքին բնաջնջած քաղաքում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում