3519 դիտում
14:09 11-02-2014
Եթե դիպուկ կրակոց լինի և վնաս կրենք, հաստատ կպատասխանենք Ադրբեջանին. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել Օլիմպիական հրադադարը եւ այս գիշեր Լեռնային Ղարաբաղի զորամասներից մեկում կայանված տրակտորի ուղղությամբ կրակ է արձակել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Տավուշի մարզի գյուղերի եւ դիրքերի ուղղությամբ ևս կրակել են: Միաժամանակ ավելացրեց, որ բարեբախտավար տուժողներ չկան: Հայկական կողմը այս անգամ եւս չի պատասխանել նրանց կրակոցներին:
Հարցին, թե մինչեւ երբ է հայկական կողմը լռություն պահպանելու, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ամեն դեպքում, քանի դեռ թիրախային ոչինչ չի եղել, աշխատում ենք պահել մեր խոստումը` լռությունը: Աստված չանի, եթե դիպուկ կրակոց լինի եւ վնաս կրենք, հաստատ կպատասխանենք»:
Հիշեցնենք, որ Սոչիի Օլիմպիական խաղերից առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ էին արել հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, ինչին կողմերը համաձայնություն էին հայտնել, այնինչ Ադրբեջանը օրեր շարունակ խախտում է հրադադարը՝ կրակելով գյուղերի եւ դիրքերի ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
3088 դիտում
18:33 27-06-2020
«Կրի՛ր, որ կրենք» խորագրի ներքո Լոռու մարզի համայնքներում իրականացվեց դիմակների բաշխման ակցիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1213 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1249 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
964 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան