Սամվել Կարապետյանը հստակ կարմիր գծեր է արձանագրել, եթե նվազագույն բանակցության մոտեցում լիներ, ապա այլ իրավիճակ կլիներ, սա նման է՝ «անձին պատանդ վերցնելուն և հարկադրաբար բանակցելուն»․ փաստաբանը՝ ՀԷՑ-ի շուրջ Կարապետյանի հետ բանակցությունների մասին
Եթե Սամվել Կարապետյանի և Կարապետյանների ընտանիքի կողմից ընդհանրապես նվազագույն նման մոտեցում ցուցաբերվեր՝ ՀԷՑ-ի շուրջ կամ այլ հարցի շուրջ, ապա իրավիճակն այլ կլիներ։ Հենց այս հետապնդման, ռեպրեսիվ մեքենայի ամբողջ տրամաբանությունն այն է, որ Սամվել Կարապետյանը հստակ, կարմիր գծեր ենթադրող դիրքորոշում է ներկայացրել և դրանով սահմանափակվել է։ Դրանից այն կողմ խոսակցություն առկա չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը՝ «Փաստինֆո»-ի թղթակցի հարցին ի պատասխան։
Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե արդյոք ՀԷՑ-ը «խլելու» գործընթացի շրջանակներում բանակցություններ իրականացվում են իշխանությունների հետ, արդյո՞ք այցելել են Սամվել Կարապետյանին՝ ՔԿՀ-ում կամ տնային կալանքի տակ գտնվելու պայմաններում։
«Օրվա իշխանությունները պատկերացնում են, որ ապօրինությունների մասշտաբն ավելացնելով կարող որևէ փոփոխություն կստանան, չեն ստանա։ Մի փոփոխություն ստացել են՝ Սամվել Կարապետյանը, Կարապետյանների ընտանիքը, Նարեկ Կարապետյանը հստակ քաղաքական իրենց դիրքորոշումները, բոլոր սոցհարցումները, որ տեղի են ունենում՝ ցույց են տալիս հանրային աջակցությունը, հանրության պատշաճ արձագանքը»,- ասաց Վարդևանյանը՝ հիշեցնելով, որ Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու և ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու որոշումը նույն օրն են եղել, սա իրավական ահաբեկչության նման է, նման է՝ «անձին պատանդ վերցնելուն և հարկադրաբար բանակցելուն»։