211652_close_icon

Ներդրման պահից մինչև հիմա մասնակից զինծառայողների 73 տոկոսը հաղթահարել է ատեստավորման շեմը. Սուրեն Պապիկյան

views-count532 դիտում article-date 13:33 13-01-2026
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ շատ է կարևորում ատեստավորման գործընթացը։

«Սա մի ծրագիր է, որի մասին արդեն բոլորը գիտեն, բայց մանրամասներին, գուցե, ոչ բոլորն են տիրապետում։ Սրա արդյունքում ատեստավորվող զինծառայողները կարող են իրենց գոյություն ունեցող աշխատավարձին ավելացնել 205-470 հազար դրամ աշխատավարձ։ Սա էական բավարարում է և մեծապես փոխել է պատկերացումը բանակի մասին։ Սա նաև զինծառայողների մոտիվացիայի և վերաբերմունքի մասին է, որը էապես փոփոխության է ենթարկվել։

Կարող եմ նշել, որ ներդրման պահից մինչև հիմա մասնակիցների 73 տոկոսը հաղթահարել է ատեստավորման շեմը։ Սա էական արդյունք եմ համարել, եթե հաշվենք, որ սկզբնական տարում այդ թիվը մի քանի անգամ պակաս էր»,- ասաց Պապիկյանը։

Նմանատիպ նյութեր