211652_close_icon

Ուկրաինան ոչնչացրել է ռուսական «Լուկոյլ» նավթային ընկերության հարթակները

views-count1723 դիտում article-date 22:17 11-01-2026
Ուկրաինայի պաշտպանության ուժերը Կասպից ծովում ոչնչացրել են ռուսական «Լուկոյլ» նավթային ընկերությանը պատկանող երեք հորատման հարթակ։ Այս  մասին կիրակի՝ հունվարի 11-ին, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Գրում է DW-ն։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի Telegram-ում հրապարակված գրառման համաձայն՝ հորատման հարթակները կրում են Վլադիմիր Ֆիլանովսկու, Յուրի Կորչագինի և Վալերի Գրայֆերի անունները։ Այս տեղեկատվության համաձայն՝ դրանք բոլորն էլ օգտագործվել են ռուսական բանակին մատակարարելու համար։ «Գրանցվել են հարվածներ։ Վնասի չափը պարզվում է», - ասվում է հայտարարության մեջ։

«Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են համակարգված կերպով թուլացնել ռուսական օկուպացիոն ուժերի ռազմատնտեսական կարողությունները և հարձակողական ներուժը», - ընդգծել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Նմանատիպ նյութեր