211652_close_icon

Ինչո՞ւ է ձախողվում Սպերցյանի տրանսֆերը․ Լացիոն այլընտրա՞նք է գտել

views-count1882 դիտում article-date 13:28 11-01-2026
 
Իտալական «Լացիոյի» շուրջ պտտվող տրանսֆերային ասեկոսեները վերջին 24 ժամվա ընթացքում դրամատիկ զարգացումներ են ունեցել։

Թեև Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը դիտարկվում էր որպես հռոմեական ակումբի գլխավոր նպատակներից մեկը, վերջին տեղեկությունները վկայում են, որ իտալացիները գտել են այլ տարբերակ։

«Լացիոն» պաշտոնապես վաճառել է թիմի առաջատարներ Մատեո Գենդուզիին («Ֆեներբահչե») և Տատի Կաստելյանոսին («Վեսթ Հեմ»)՝ ընդհանուր ստանալով մոտ 60 մլն եվրո։

Ակումբն արդեն պաշտոնապես ձեռք է բերել «Այաքսի» կիսապաշտպան Կենետ Թեյլորին (15 մլն եվրո) և «Զալցբուրգի» հարձակվող Պետար Ռատկովին։

Հայ ֆուտբոլիստը շարունակում է մնալ իտալական գրանդների ուշադրության կենտրոնում, սակայն «Լացիոն» այս պահին մոտ է այլ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն։

Ըստ իտալական հեղինակավոր աղբյուրների (The Laziali, Radiosei), «Լացիոյի» մարզական տնօրեն Անջելո Ֆաբիանին վերջին ժամերին անձնական պայմանագրի շուրջ համաձայնության է եկել հունգարական «Ֆերենցվարոշի» 20-ամյա կիսապաշտպան Ալեքս Տոտի հետ։

Չնայած Սպերցյանի ֆենոմենալ վիճակագրությանը (9 գոլ և 13 գոլային փոխանցում ընթացիկ մրցաշրջանում), «Լացիոն» հակված է ընտրել Տոտին մի քանի պատճառով՝ նա ավելի երիտասարդ է և նրա տրանսֆերն ավելի մատչելի է (մոտ 10-12 մլն եվրո), քան «Կրասնոդարի» պահանջած 20-25 մլն եվրոն։

Աղբյուրը՝ Armsport.am
 

Նմանատիպ նյութեր