Ուրախանում ենք, երբ «Բորուսիա»-ն ձախողվում է. Շակիրի
«Բավարիա»-ի կիսպաշտպան Ջերդան Շակիրին խոստովանել է, որ մյունխենյան թիմում ուրախությամբ են արձագանքում Բունդեսլիգայում իրենց գլխավոր մրցակցի՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի ձախողումներին:
«Բնականաբար, մենք ուրախանում ենք, երբ մեր գլխավոր մրցակիցները միավորներ են կորցնում: Բայց մենք տրամադրված ենք հաղթել յուրաքանչյուր խաղում: Որքան շուտ դառնանք Գերմանիայի չեմպիոն, այնքան լավ: Բայց առևում դեռ երկար ճանապարհ կա»,- նշել է Շակիրին:
Հարկ է նշել, որ Բունդեսլիգայի 7 տուրից հետո առաջին տեղում գտնվող «Բավարիա»-ն 10 միավորով գերազանցում է 13-րդ տեղը զբաղեցնող Դորտմունդի «Բորուսիա»-ին: