211652_close_icon

Նիկոլին միացած հոգևորականների պատկերացրած «նորոգումը» Աստծուց հեռանալն ու վարչապետի աշխատակազմում հաստիքային աշխատակից դառնալն է. Տիգրան Աբրահամյան

views-count679 դիտում article-date 22:57 10-01-2026
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դատապարտել է տիրադավներին.

«Նիկոլին միացած հոգևորականների երազանքն է եղել, որ վարչապետի կարգավիճակ ունեցողը որոշի/նշանակի հոգևորական, թեմի առաջնորդ կամ կաթողիկոս։

Այդ հոգևորականների պատկերացրած Եկեղեցու «նորոգումը» Աստծուց հեռանալն ու վարչապետի աշխատակազմում հաստիքային աշխատակից դառնալն է։

Այդ հոգևորականների մտքերում «ախրաննիկներով» շրջելն ու «Գազել»-ներով երթևեկելն է՝ հանրային պարսավանքի ու հայհոյանքի ներքո։

Եվ վերջապես, սրանց պատկերացրած առաջնորդարանում ո՛չ թե հավատավոր ժողովրդի բազմություն է, այլ՝ գլուխները կախ ոստիկաններ։

Սա եք դուք, ձեր շեֆի երազանքն ու անփառունակ ճակատագիրը:

Ամո՛թ» ։ 

Նմանատիպ նյութեր