211652_close_icon
views-count29282 դիտում article-date 17:26 09-07-2023

Եթե Տիգրան Ավինյանի պատկերացրած Երևանում արտաքին լուսավորությունը պետք է այսպես լինի, ավելի լավ է՝ չլինի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 օր է՝ SHAMSHYAN.com-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում, ովքեր հայտնում են, որ մի քանի օր է՝ գիշերային ժամերին, երբ Երևանում միացվում է արտաքին լուսավորությունը, Արտաշատի խճուղուց դեպի ժողովրդին հայտնի՝ Նորագավիթի «Գաի պոստ» տանող մոտ 2 կմ-անոց ճանապարհահատվածում տեղադրված արտաքին լուսավորության լեդ լույսերը ոչ թե լուսավորություն են տալիս, այլ տպավորություն է, թե ասես՝ «դիկոտեկում» լինես։ Գրեթե բոլոր լույսերը վառվում են անկանոն։ 

Երեկ նույնպես՝ նույն վիճակն էր։ Իսկ քաղաքացիներն էլ կատակում էին, ասելով․ «Երևի Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները, քաղաքապետի առաջին տեղակալ Տիգրան Ավինյանը և «Երքաղլույս»-ի պատասխանատուները բազմաթիվ անգամ լսած կլինեն հայերիս համար սիրելի երգերից՝ «Լույսերի մեջ շողում ես դու» երգը։ Ու հիմա եթե այսպես է շողալու Երևանում արտաքին լուսավորությունը, ավելի լավ է՝ հետ բերեն կոմունիստների տեղադրած լույսերը։ Գոնե նրանք ինչքան էլ թույլ լուսավորերին, բայց միացնելուց հետո ադիբուդու նման չէին ճտճտում»։   

Լուսանկարները ու տեղանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր